Սադախլո-Բագրատաշեն անցակետը աշխատում է առանց խափանումների

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանային անցակետն աշխատում է առանց խափանումների։ «Ըստ այդմ Սադախլոյի անցակետն աշխատում է բնականոն կերպով»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասված է Վրաստանի ՖՆ-ի եկամուտների ծառայության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ ցուցարարներ արգելափակել են հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն հսկիչ-անցագրային կետը:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում։ Ըստ տեղեկատվության դեպքի վայր էր ժամանել նաև Տավուշի մարզպետը։

Թողնել պատասխան