ՎՈՒԱՄ-ը (GUAM) դատապարտում է հայկական զինված ուժերի գործողությունները

ՎՈՒԱՄ-ը հայկական զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«ՎՈՒԱՄ քարտուղարությունը դատապարտում է հայկական զինված ուժերի հարձակումները հայ-ադրբեջանական սահմանային Թովուզի շրջանի ուղղությամբ: Քարտուղարությունը վերահաստատում է իր մտահոգությունն առ այն, որ հակամարտությունները խոչընդոտում են ՎՈՒԱՄ տարածաշրջանի բարօրությանը, կայունությանն ու բարգավաճմանը»։

Հիշեցնենք՝ Ժողովրդավարության և տնտեսական զարգացման քառակողմ այս կառույցը, որը ներառում է Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, ստեղծվել է 2006 թվականի մայիսի 23֊ին Կիևի գագաթնաժողովում, որտեղ երկրները ստորագրել են կազմակերպության հռչակագիրը։

Հայտարարությունը տարածվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջով, մինչդեռ կազմակերպության կայքում այդ մասին տեղեկություն չկա։

Ի դեպ, միևնույն կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաեւ Ադրբեջանի  արտգործնախարարության` Հայաստանին դատապարտող  և Ուկրաինայի արտգործնախարության՝ սահմանային լարվածությամբ մտահոգ լինելու մասին հայտարարությունները: