Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի աշխատավարձը 10 հազար լարի կլինի

Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի աշխատավարձը 4 հազար լարիից կաճի մինչև 10 հազար լարի: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռարձակողը:

Այս պահի դրությամբ գլխավոր տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին մասնակցում է չորս թեկնածու:

Գլխավոր տնօրենի պաշտոնն ազատ է այն պահից, երբ արդեն նախկին գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հրաժարական է տվեց: Կայացրած որոշումը նա կապեց նախընտրական շրջանի հետ, ասելով, որ չի ուզում, որ Առաջին ալիքի կողմնակալության հետ կապված հարցեր առաջանան:

Գլխավոր տնօրենն ընտրվում է բաց մրցույթով, խորհրդի կողմից: Ի սկզբանե 8 թեկնածուից պայքարը երկրորդ փուլում շարունակում են չորսը: