Երեկվա օրը համառոտ. հունվարի 24

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետում Վրացագիտության կենտրոն կբացվի:

2023 թվականին Վրաստանի կառավարության գրեթե յուրաքանչյուր չորրորդ որոշումը վերաբերել է պետական ​​գույքի փոխանցմանը, թեև այդ փաստաթղթերից և ոչ մեկը հրապարակային չէ։

2024 թվականի մարտի 1-ից Վրաստանի պահպանվող տարածքներ մուտքի տոմսերի արժեքը կբաձրանա:

Վրաստանի քաղաքացին 14 տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում պարտավոր է էլեկտրոնային անձը հաստատող (ID քարտ) փաստաթուղթ ստանալ:

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակա տարածքը (Հերոսների հրապարակ), որտեղ «Քարթու» հիմնադրամը նախատեսում է երկնաքերեր կառուցել՝ զրկվել է հանգստի (ռեկրեացիոն) գոտու կարգավիճակից:

2023 թվականին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 1 մլն 856 հազար 237 քաղաքացի, երկիրը լքել է 1 մլն 887 հազար 223 քաղաքացի:

Վրաստանում հունվարի 25-26-ը սպասվում է համեմատաբար ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ. գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի: