Երիտասարդների շահերի պաշտպանությունը մեր առաջնահերթություն է. Բախտաձե

Երիտասարդների շահերի պաշտպանությունը մեր առաջնահերթություն է։ Այս մասին Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացման արարողությանը հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Մեր երկրում այսօր կարևոր ծրագիր է սկսվում` Արևելյան գործընկերության առաջին դպրոցը: Սա նորություն է ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի համար: Հենց Վրաստանն առաջին երկիրն է, որտեղ ԵՄ-ից դուրս նման դպրոց է հիմնվել: Ցանկանում եմ ողջունել ուսանողներին: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ուսանողների ու երիտասարդների շահերի պաշտպանությունը մեր հիմնական առաջնահերթությունն է»,- հայտարարել է Բախտաձեն:

Վրաստանի գործադիրի ղեկավարն ասել է նաև, որ կառավարությունը առաջնային է համարում նաև կրթության ոլորտի բարեփոխումը։