Ճապոնիան Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնում է վիզա ստանալու ընթացակարգը

Ճապոնիան որոշել է Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնել վիզայի պահանջները: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով պաշտոնական այցով Վրաստանում է:

«Մենք կիսում ենք հիմնարար արժեքները, ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը: Նախորդ տարի նշվեց Վրաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Ուրախ եմ և գոհ մեր երկրների լավ հարաբերություններով: Նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանի և Ճապոնիայի միջև սերտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ճապոնիան պատրաստվում է Վրաստանի հետ համագործակցել՝ աջակցելու երիտասարդ դիվանագետներին, իրավաբաններին և այլ փորձագետներին, ովքեր պետություն ստեղծելու գործում կարևոր դերակատարություն ունեն»,-հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարը: