Վրաստանում հնարավոր է ստեղծվի դայակների ռեեստր

Օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկ է արվում Վրաստանում ստեղծել դայակների ծառայություն մատուցող ռեեստր:

Business Press News-ի փոխանցմամբ, նախագծի հեղինակ Մայա Ռոբաքիձեն առաջարկում է մի ինստիտուտ ստեղծել, որը վաղ տարիքից կսկսի պաշտպանել երեխաների անվտանգությունը: Ռոքաբիձեն նշել է, որ Վրաստանում երբևէ նման ինստիտուտ գոյություն չի ունեցել։

Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ, նախաձեռնությունը կքննարկի Առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հարցերով հանձնաժողովը։

Օրինագիծն ընդունվելու դեպքում դայակ փնտրող ծնողների համար ռեեստրի հետ աշխատանքը պարտադիր չի լինի, սակայն դայակի ծառայություններ մատուցող գործակալությունները պարտադիր կերպով կօգտվեն պետական ռեեստրից: Վերջինիս ծառայությունները բոլորի համար վճարովի են լինելու:

Թողնել պատասխան