ID քարտի արժեքն ու ստանալու պարտադիր տարիքային շեմը

Վրաստանի քաղաքացին 14 տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում պարտավոր է էլեկտրոնային անձը հաստատող (ID քարտ) փաստաթուղթ ստանալ: Այս մասին մանրամասն տեղեկություն է հրապարակված Արդարադատության տան կայքում։

Օրինական ներկայացուցչի ցանկության դեպքում հնարավոր է Վրաստանի քաղաքացու ID քարտ ձեռք բերել նաև մինչև 14 տարեկան անձանց համար։ Նշենք, որ ID քարտի սյունակում սեփականատերը, սկսած 9 տարեկանից, պետք է կատարի անձնական ստորագրություն այն տեսքով, որն օգտագործում է գործնականում։

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և որքան արժե ID քարտ ձեռք բերելը: ID քարտ ստանալու համար շահագրգիռ անձը պետք է դիմի.

  • Արդարադատության տան ցանկացած մասնաճյուղ,
  • Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության ցանկացած տարածքային գրասենյակ,
  • Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ արտերկրում։

ID քարտ ստանալու համար վճարը.

  • 10-րդ աշխատանքային օրը՝ 60 լարի,
  • 5-րդ աշխատանքային օրը՝ 80 լարի,
  • 3-րդ աշխատանքային օրը՝ 100 լարի,
  • 24 ժամում՝ 120 լարի,
  • նույն օրը՝ 150 լարի։

ID քարտի վճարը զեղչվում կամ ամբողջությամբ ազատվում են վճարից.

  • սոցիալապես անապահով ընտանիքի անդամներ, որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 70001-ը,
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ՝ ամբողջությամբ,
  • Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում հաշմանդամություն ունեցող Վրաստանի քաղաքացիները,
  • Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Վրաստանի քաղաքացիություն ստացած անձինք և այլն: