Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Վրաստանում հունվարի 25-26-ը սպասվում է համեմատաբար ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ. գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի, հայտնում է Շրջակա միջավայի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ հունվարի 27-ից կրկին սպասվում է տեղումնառատ եղանակ: Մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 25-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1, -3, ցերեկը՝ +4, +6 աստիճան:

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին՝ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան տաքություն։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -2, +2 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, -3 աստիճան։ Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -4, -6 աստիճան։