ԱՄՆ-ն կշարունակի ԵՄ ճանապարհին համընթաց աշխատել Վրաստանի հետ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարական տալու մասին որոշմանը:

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է բոլոր վրացիներին:

«Հանձնարարականն ամենամեծ քայլն է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։ Միացյալ Նահանգները կշարունակի սերտորեն աշխատել Վրաստանի հետ դեպի Եվրամիություն ճանապարհին։ Մենք հավատում ենք ձեր եվրոպական ապագային»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: 

Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին