Վրաց ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին. Բորել

Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին, Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանարարականից հետո ասել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բորելը հավելել է՝ Եվրամիության դուռը բաց է:

«Այսօր Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

Եվրամիության դուռը բաց է: Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին Եվրամիություն գնալու ճանապարհին»,- ասել է Բորելը:

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: 

Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին