Որոշ տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետը կրկին հետաձգվում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի մայիսի 1-ը ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման վերջնաժամկետը կհետաձգվի մինչև հունիսի 1-ը:

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, այս արտոնությունը կվերաբերի շուրջ 19 հազար տրանսպորտային միջոցների սեփականատերերի:

«Ինչպես գիտեք, 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի մայիսի 1-ը Վրաստանի մաքսային տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման վերջնաժամկետը հետաձգվեց մինչ այս տարվա մարտի 1-ը, մենք որոշեցինք ամսաթիվը տեղափոխել հունիսի 1-ը: Այս արտոնությունը կվերաբերի շուրջ 19 հազար տրանսպորտային միջոցների սեփականատերերի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: