Մենք կունենանք երիտասարդ վարչապետ՝ հնամենի գաղափարներով. Գոցիրիձե

«Մենք կունենանք երիտասարդ վարչապետ՝ հնամենի գաղափարներով: Մեզ ներկայացված ծրագիրը ետընթաց քայլ է, նահանջ է այն սկզբունքներից, որոնք Վրաստանում ստեղծվեցին «Վարդերի հեղափոխությունից» հետո և ոտքի կանգնեցրին Վրաստանի տնտեսությունը»,- այս  մասին հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Ըստ Գոցիրիձեի՝ նոր կառավարությունը կխորացնի տնտեսական անկումը և խնդիրները:

«Սա բարոյապես մաշված կառավարություն է, որը երկիրն առաջ տանելու միջոցներ և հնարավորություն չունի: Ժողովուրդը պահանջում էր ուժային համակարգի փոփոխություն, բայց բոլոր նախարարները մնում են, և երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հանրությանը ևս մեկ  անգամ անտեսեց: Նա կրկին ներկայացրեց այն մարդկանց, որոնց դեմ էր ուղղված հանրության բողոքը», — հայտարարել է Գոցիրիձեն՝ հավելելով, որ ՄԱՇ-ը կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու:

Թողնել պատասխան