Իրակլի Ղարիբաշվիլին նշանակել է նոր փոխվարչապետերին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա կառավարության նիստին նոր փոխվարչապետեր է նշանակել: 

Փոխվարչապետերի պաշտոններն այսուհետ կզբաղեցնեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունում Դավիթ Զալկալիանին ԱԳ նախարարի հետ միասին նույնպես զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Իվանե Մաճավարիանին առաջին անգամ է նշանակվում փոխվարչապետ: