Բորջոմիում կքննարկեն քաղաքային խորհրդի նախագահի իմպիչմենտի հարցը

Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդում այսօր ծրագրված է քննարկել խորհրդի նախագահ Զազա Չաչանիձեի իմպիչմենտի հարցը։ «Վրացական երազանք» կուսակցության խմբակցության նախագահ Իրակլի Կվիրկվելիան հայտարարել է, որ անթույլատրելի է քաղաքային խորհուրդը նախագահի մեկը, ով դեմ է քաղաքի զարգացմանը։

Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդը ղեկավարում է ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Զազա Չաչանիձեն։ Քաղաքային խորհրդի 28 անդամից 13-ը «Վրացական երազանքն» է ներկայացնում, 15-ը՝ ընդդիմությունը։ Այդ թվում Բորջոմիի մունիցիպալիտետում «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը ներկայացնում  է 11 պատգամավոր, 2 պատգամավոր ներկայացնում է «Ազգային շարժում» կուսակցությունը, մեկական պատգամավոր՝ «Լեյբորիստների պարտիան» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները։

Քաղաքային խորհրդի նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների կեսից ավելին, այսինքն՝ 15 պատգամավորի ձայն։

Բորջոմիի քաղաքապետարանը քաղաքային խորհրդի ղեկավարների տեղակալների և բաժնի ղեկավարների աշխատավարձի բարձրացման համար մի քանի ամիս առաջ էր դիմել, սակայն դիմումը չէր բավարարվել։ Այդ պատճառով «Վրացական երազանք» խմբակցությունը և քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում են Զազա Չաչանիձեի հրաժարականը։ Նախորդ շաբաթ Բորջոմիի քաղաքապետը և աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։

Թողնել պատասխան