Թբիլիսիի ջրհեղեղից տուժած ընտանիքները փոխհատուցում կստանան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խնդրել է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին՝ հունիսի 13-ի աղետի հետեւանքով տուժած ընտանիքների մի մասին անհապաղ փոխհատուցում կատարել:

Քաղաքի կառավարման այսօրվա նիստում Կախա Կալաձեն նշել է, որ մի քանի ընտանիք դեռեւս չեն ստացել փոխհատուցում։

«Այն ժամանակ քաղաքապետարանը մեծ գործ է կատարել եւ օգնել շատերին: Սակայն մի քանի ընտանիք դեռեւս չեն ստացել փոխհատուցում, ինչը կարող է կապված լինել որոշ հասկանալի պատճառների հետ: Ես ուզում եմ դիմել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին, որպեսզի կատարվի այդ մարդկանց փոխհատուցումը հնարավորինս կարճ ժամկետներում», — ասել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել էին անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Այդ գիշեր զոհվել էր 13 մարդ։

Թողնել պատասխան