Կվիրիկաշվիլին ցավակցական հեռագիր է հղել Տեխասի սպանդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Տեխասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

«Մենք կիսում ենք Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգի եկեղեցում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքների ու Ամերիկայի ժողովրդի ցավը»,-Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետը:

Հիշեցնենք՝ զինվորական համազգեստով անձը կրակ է բացել բնակավայրի եկեղեցում, ինչի հետանքով զոհվել է 26 քաղաքացի, գրեթե նույնքան վիրավորներ կան։ Տուժածների թվում նաև երեխաներ են։

Ականատեսների խոսքով՝ երիտասարդը մտել է եկեղեցի և կրակ բացել ուխտավորների վրա։ Տեղացիներից մեկը պատասխան կրակ է բացել, բայց հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:

Ավելի ուշ հարձակվողին գտել են սպանված։ Վերջինս՝ 26 ամյա Դևիդ Քելլին, ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից:

 

Թողնել պատասխան