6000 թոշակառու ուսուցիչ կլքի դպրոցը

Կենսաթոշակային տարիքի 6000 ուսուցիչ համաձայնել են աշխատավարձի երկու տարվա վարձատրություն ստանալով դպրոցից հեռանալ:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին առաջարկել է կամ որակավորման քննություն հանձնել կամ երկու տարվա վարձատրություն ստանալով լքել դպրոցը:

ԿԳ փոխնախարար Իրինա Աբուլաձեի խոսքերով, գործակալությունը «չի պարտադրել դպրոցին և ուսուցիչներին դիմում գրել», ըստ նրա, դա նախաձեռնություն էր, հասկանալու համար, թե քանի ուսուցիչ կարող է օգտվել այդ հնարավորություններից:

Աբուլաձեն ասել է նաև, որ ուսուցիչները մինչև 2019 թվականի վերջ դեռևս կարող են դիմում գրել՝ ստանալ երկու տարվա վարձատրությունն ու դուրս գալ դպրոցից:

Վրաստանի դպրոցներում այսօրվա դրությամբ 64 329 մանկավարժներից 16 406-ը թոշակառու է: