Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում բախումների ժամանակ ձերբակալված միակ ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել: 

«Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը»: 

Դեսպանության ֆյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մինաս Մինասյանը քիչ  առաջ ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։

լուսանկարը՝ Մինասյանի ֆեյսուբքյան էջից