Գիորգի Մարգվելաշվիլին հարգանքի տուրք է մատուցել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների շիրիմներին: Երկրի նախագահը վրացական Սամեբայի՝ Սբ․ Երրորդության առաջնորդանիստ եկեղեցում, քաղաքացիական հոգեհանգստին է մասնակցել անվտանգության հարցերով խորհրդականների հետ: Այսօր եւս մեկ անգամ հարգում ենք պատերազմի հերոսների եւ զոհերի հիշատակը: Շնորհակալություն ենք հայտնում նրանց ընտանիքներին՝ այսպիսի զավակներ դաստիարակելու համար: Կիսում ենք նրանց ցավը: Աստված կլուսավորի նրանց տանջված հոգիները»,֊ հայտարարել է նախագահ Մարգվելաշվիլին: Աբխազիայի պատերազմի ընթացքում զոհված 17 զինվորների աճյունները, Լեւան Սամխաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոյից տեղափոխվել եւ վերահուղարկավորվել են Սամեբայի մայր տաճարում: Զոհված զինվորներից 12-ը սեպտեմբերի 15-ին՝ Դիղոմիի եղբայրական գերեզմանում, իսկ 5-ը` իրենց ծննդավայրերում կհուղարկավորվեն:

Թողնել պատասխան