Հարության տոնը՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում․ լուսանկարներ/տեսանյութ

Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ ապրիլի 17-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ։

Նշենք նաև, որ տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը։