Կորոնավիրուսը Վրաստանում. ապրիլի 18-ի տվյալները

Ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 74 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 653 հազար 118 -ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 357 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 634 313։

Վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 793:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.49%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.44%, վերջին 7 օրվանը՝ 1.21%: