Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 15

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2,09 մլրդ դոլար:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի հուլիսին, հունիս ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 4,7 լարիով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, աղետի գոտում՝ Շովի հանգստավայրում, որոնողական աշխատանքները տասներեքերորդ օրն է ակտիվորեն շարունակվում են:

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին հրավիրում է խորհրդարան՝ Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում ողբերգության հետ կապված հարցերին պատասխանելու։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:

Վրաստանի ներքին գործերի նախարար  Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված երկու անձանց ազատ են արձակել։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) ավարտել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքների հրապարակումը: Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի օգոստոսի 18-ի ժամը 10:00-ից և կավարտվի օգոստոսի 22-ի ժամը 18:00-ին: