Գոմելաուրիի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներն ազատ են արձակվել

Վրաստանի ներքին գործերի նախարար  Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված երկու անձանց ազատ են արձակել։ Այդ մասին հայտնել են տեղում գտնվող ակտիվիստները։

Բողոքի ցույցն անցկացվել է երեկ՝ օգոստոսի 14-ին, Կառավարության շենքի մոտ։ Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքից դուրս են եկել  ուշ երեկոյան, ժամը 23։10-ի սահմաններում։

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է պարեկը մոտենում ցուցարարին և ասում, որ նրա պաստառը վիրավորական է։

Հետո ոստիկաններից մեկը ցուցարարից խլում է պաստառը (https://www.facebook.com/nino.kalandia.79?ref=embed_video):

Նշենք, որ Գոմելաուրիի հայտարարությունը, թե փրկարար ուղղաթիռների անմիջապես աղետի վայր չհասնելու պատճառն օդաչուների կյանքը չվտանգելու համար էր, բազում քննադատությունների առիթ դարձավ։

Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 25-ի։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:

Կարդացեք նաև՝

Դու չես զգացել, թե ինչ ասել է` սողանքի մեջ մխրճվել երեխան ուսերիդ․ աղետից տուժածը Կոբախիձեին