ՆԳՆ սահմանային ոստիկանության պետը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսի հետ։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության հարցերը։

Նիկոլոզ Շարաձեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին տեղեկացրել է Վրաստանի սահմանային ոստիկանության առաջնահերթ ոլորտների, առկա հնարավորությունների և իրականացվող բարեփոխումների մասին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոստիկանության ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերը։