Աղետի գոտում զոհերի թիվը հասավ 26-ի

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի: Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Այս պահին որոնվում է 7 անհետ կորած։ Հիշեցնենք. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: