«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Երևանում բողոքի ցույցեր են

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել:

30738363_1898622543501715_8121963738635960320_nՊայքարի դուրս եկած ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ է արել միանալ իրեն.  «Հաղթանակի ժամը եկել է, մենք ձեզ կոչ են անում իջեք, եկեք Ազատության հրապարակ»:

Ավելի վաղ ցուցարարները պատուհանը հանելով մուտք էին գործել Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջ։

Ապրիլի 16-ի առավոտյան նրանք սկսել են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող կամուրջները, դասադուլ ու գործադուլ անել։

Թողնել պատասխան