Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասան 79-ի

StopCov.ge  կառավարական հատուկ կայքի տեղեկություններով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 79-ի:

Մինչ այդ 77 էր, իսկ ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ 4 նոր դեպք է հաստատվել:

Միաժամանակ ակտիվ դեպքերի թիվը 67 է, քանի որ 10 մարդ համարվում է ապաքինված: Նրանք դուրս են գրվել կլինիկաներից: Ապաքինված 2 օտարերկրացի լքել է Վրաստանը: Վարակվածներից 5-ն անչափահաս է, 2-14 տարեկան: Բոլոր երեխաների մոտ հիվանդությունը թեթև է ընթանում: Հաղորդվում է, որ ծանր է 3 քաղաքացիների վիճակը: Իսպանիայում պանդեմիայի շրջանում Վրաստանի 3 քաղաքացի է մահացել, Վրաստանում մահվան դեպք չկա:

Երեկվանից՝Վրաստանում  արագ թեստեր են կիրառում, որոնք երկիրը նվեր է ստացել Չինաստանից: Թեստերը որպես առաջնահերթություն օգտագործվում են Մառնեուլիի շրջանում: Այստեղ մոտ 15.000 տեղացի արդեն բուժզննում է անցել: Նրանցից ֆոկուս խմբեր են կազմվելու՝ թեստավորվելու համար:

Ավելի վաղ հայնտել էինք, որ երկրում արդեն գրանցվել է հղիությամբ քաղաքացու մոտ վարակի առաջին դեպքը: 

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Հայաստանում: 72-ամյա տղամարդը երեկվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրան փրկել չի հաջողվել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով:

Այլ նյութեր
Close

«Ջավախք` գույների աշխարհ» մրցույթ-փառատոն

2019 թվականի օգոստոսի 8-11-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ն կիրականացնեն «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ...