ՄԱՇ-ը ՆԳ նախարարին պարզաբանման է կանչում խորհրդարան

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին հրավիրում է խորհրդարան՝ Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում ողբերգության հետ կապված հարցերին պատասխանելու։

Հարցերը հիմնականում վերաբերում են որոնողափրկարարական աշխատանքներին և նախկինում նախարարի տված խոստումներին` ահազանգման համակարգի վերաբերյալ։

ՄԱՇ-ը Գոմելաուրիին 5 հարց է տվել:

Օգոստոսի 14-ի ժամը 17:20-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 25-ի, որոնվում է 8 անհետ կորած։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: