Թբիլիսիի կենտրոնում ոստիկանության մեքենա է այրվել. տեսանյութ

Թբիլիսիի կենտրոնական Հավլաբարի թաղամասում («Գինու վերելք» կոչվող հատվածում) նախօրեին այրվել է պարեկային ոստիկանության ավտոմեքենա:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել անսարք էլեկտրալարը։ Տուժածներ չկան։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-դ հոդվածով (գույքի ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):