Euronews Georgia-ն սկսում է հեռարձակումը

Euronews Georgia-ն սկսում է հեռարձակումը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Euronews-ի գործադիր տնօրեն Մայքլ Պիտերսը և Silknet-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Գիորգի Ռամիշվիլին:

Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

Համաձայնագրի պայմանների համաձայն, Euronews Georgia-ն կվայելի Euronews ապրանքանիշի ճանաչումն ու հեղինակությունը, ինչպես նաև կստանա Euronews-ի եվրոպական խմբագրական ծառայությունների կողմից ստեղծված բովանդակություն, որը կհեռարձակվի տեղական, վրացական լրատվամիջոցների բովանդակության կողքին: Իր հերթին Euronews-ը կօգտագործի իր վրացական արտոնագրողի կողմից պատրաստված լրատվամիջոցների պարունակությունը:

Նոր ալիքի համար աշխատակազմի ընտրությունը կսկսվի շուտով: Աշխատելու է մոտ 50 մարդ: