Թբիլիսոբան կտոնվի հոկտեմբերի 5-ին և 6-ին

Թբիլիսիի տոնը՝ ավանդական Թբիլիսոբան այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 5-6-ին:

Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝  քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Բերքահավաքին նվիրված տոնն ամեն տարի նշվում  է Ռիկղեի ու Մայրենի լեզվի այգում, Եվրոպայի հրապարակում, Բարաթաշվիլիի փողոցում, Հանրապետության հրապարակում:

Այս տարի Թբիլիսոբան համընկնում է Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի հետ, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:

Հոկտեմբերի 6-ին օդային Muare Experience շոու է սպասվում, անգլիացի և իսպանացի արտիստներից Voala թատրոնի կողմից: Մեկ ժամ արտիստները Եվրոպայի հրապարակում կներկայացնեն երաժշտական և վիզուալ սինթեզ:

Թբիլիսոբան այս տարի նշվում է 35-րդ անգամ: Քաղաքի տոնն առաջին անգամ նշվել է 1979-ի հոկտեմբերին: