Հարավային Օսիայի անվտանգությունը պաշտպանված է ՌԴ-ի շնորհիվ. ռուս նախարար

Հարավային Օսիայի անվտանգությունը պաշտպանված է Ռուսաստանի հզորությամբ ու հեղինակությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարյովը:

«Այսօր՝ 10 տարի անց, մենք տեսնում և հպարտանում ենք, թե ինչպես է զարգանում ու առաջ գնում Հանրապետությունը։ Ռուսաստանը չէր կարող անմասն մնալ, ուստի եղբայրական Հարավային Օսիայի օգնության համար եկավ: Հարավային Օսիայի և  նրա ժողովրդի անվտանգությունը պաշտպանված է Ռուսաստանի հզորությամբ և հեղինակությամբ: Աշխարհում որևէ ուժ չի փորձի խախտել Հարավային Օսիայի ժողովրդի խաղաղությունը»,-ռուս նախարարի խոսքերն է մեջբերում interpressnews-ը՝ գրելով, որ վերջինս Ցխինվալիում մասնակցել է այսպես կոչված Հանրապետության անկախության հռչակման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Թողնել պատասխան