Ուսուցիչների քննությունների արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների ևս մի քանի առարկաների արդյունքները:

Այսօր NAEC-ը հրապարակել է հետևյալ առարկաների արդյունքները.

  • օտար լեզուներ,
  • համակարգչային տեխնոլոգիաներ:

Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։

Այսպիսով, NAEC-ն ավարտեց ուսուցիչների քննությունների արդյունքների հրապարակումը: