Ռուսաստանը մեղադրում է Վրաստանին «ոչ կառուցողական» դիրքորոշման մեջ

Վրաց-ռուսական Ժնևյան երկխոսության հերթական փուլում ռուսական կողմը Վրաստանին մեղադրել է ոչ կառուցողական մոտեցման մեջ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` Թբիլիսին հրաժարվել է ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարությունից, ինչն ընդունվել է որպես բարեփոխումների կարևոր փուլում ոչ կառուցողական քայլ: Նախարարությունը հայտարարել է, որ հանդիպման մթնոլորտը լարվել է հունիսի 7-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Վրաստանի փախստականների և տեղահանվածների վերաբերյալ որոշման նախագիծը ընդունվեց:

«Աբխազիայի և Հյուսիսայի Օսիայի պատվիրակությունները այս մասով կտրուկ առարկություններ են հայտնել` պահանջելով Ժնևյան բանակցությունների օրակարգից հանել փախստականների մասին կետը և հրաժարվել են քննարկել այս թեման, քանի դեռ վրացական կողմը չի դադարել փսխստականների դրությունը հեշտացնելու համար անիմաստ փաստաթղթերի ներկայացումը»,- ասված է ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ: Սրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ մասնակիցների մեծ մասը համաձայն են այն մտքի հետ, որ չնայած առանձին միջադեպերի առկայությանը, տարածաշրջանում իրավիճակը հիմնականում կայուն է:

Նշվում է նաև միջադեպերի կանխարգելման և արձագանքման համատեղ մեխանիզմերի աշխատանքում դրական դինամիկայի մասին: Զուգահեռաբար, Սուխումին և Ցխինվալին լուրջ անհանգստություն են հայտնել` Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվության` մասնավորապես «Արժանի գործընկեր-2016» զորավարժությունների հետ կապված` գրում է «Interpressnews»-ը:  Միջադեպերի կանխարգելման և արձագանքնման մեխանիզմների շրջանակում հաջորդ հանդիպումը ծրագրված է Գալիում, հուլիսի 6-ին, իսկ ժնևյան երկխոսությունների հերթական փուլը ընթացիկ տարվա հոկտեմբերին է նախատեսվում:

Թողնել պատասխան