2018-ին ճանապարհային պատահարների զոհ է դարձել 301 մարդ

2018 թվականի 11 ամիսների տվյալներով Վրաստանում ավտոճանապարհային պատահարների պատճառով 301 մարդ է մահացել: Այս մասին գրում է Աջարիայի հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՆԳՆ-ի պաշտոնական վիճակագրությանը:

Պաշտոնական տվյալներով, երկրի մասշտաբով 2018-ին գրանցվել է 3 112, իսկ 2017-ին՝ 2476 ճանապարհային պատահար: 2018-ի 11 ամսվա ընթացքում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհային պատահարների թիվը աճել է մոտ 25 տոկոսով: Վիճակագրությունում նշված չեն 2018-ի դեկտեմբերի տվյալները: