Վրաստանում ձյան պատճառով փակ ճանապարհներ կան

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Քութայիսի (Սաղորիա)-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհահատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ըստ հաղորդագրության` արգելված է Քութայիսի (Սաղորիա)-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ներքին նշանակության ավտոճանապարհի 50 կմ–ից մինչև 88 կմ (Զեքարիի լեռնանցք) ճանապարհահատվածը: