2 մլն դոլար ԱՄՆ-ից՝ Վրաստանի պատմամշակութային հուշարձանները փրկելու համար

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ ամերիկյան կառավարությունը 2 մլն դոլարի չափով ֆինանսավորել է 20 ծրագիր՝ Վրաստանի մի շարք գանձեր (պատմամշակությային հուշարձաններ) փրկելու համար։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Ռաճա կատարած այցի շրջանակներում քաղաքական և տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Դեգնանը ԱՄՆ դեսպանատան անունից շնորհակալություն է հայտնել Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի պետական ​​նահանգապետ Պապունա Մարգվելիձեի հյուրընկալության համար:

«Ռաճան, անկասկած, Վրաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է թե՛ գեղատեսիլ լանդշաֆտների, թե՛ մշակութային ժառանգության հարստության շնորհիվ»,- ընդգծել են ԱՄՆ դեսպանատնից: