Բացի հայկական պարախմբից, փառատոնին մասնակցում է նաեւ եզդիական խումբ

Վրաստանցի պարուսույց-ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար, բալետի միջազգային փառատոնի կազմակերպչական կոմիտեի ղեկավար, Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի դոկտոր Նինո Դիղմելաշվիլին, արդեն 4 տարի է, Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է բալետի միջազգային փառատոնը:

11Վրացական դասական բալետի հիմնադիր Վախթանգ Ճաբուկիանիի սանը նշում է, որ Ճաբուկիանիի անվան երեխաների և պատանիների Թբիլիսիի միջազգային խորեոգրաֆիկ փառատոնի նպատակն է եղել մոռացության մատնված ուսուցչի անունը վեր հանելը:

«Մենք` ուսուցիչների ասոցիացիայի անդամներս, Վախթանգ Ճաբուկիանիի աշակերտներն ենք և իհարկե մեզ վատ էինք զգում այն փաստից, որ Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկից հեռացվել էին նրա բեմադրած բոլոր բալետները: Փառատոնի անցկացման ևս մեկ պատճառն այն էր, որ բալետը դարձել է մոդայիկ, ուստի հարկ համարեցինք այս պարավոճի համար ևս փառատոն ունենալ, ինչպես ունենք վրացական ժողովրդական պարերի դեպքում»:

123456Առաջին անգամ փառատոնը կազմակերպվել է Ճաբուկիանիի 105 ամյակին: Շուրջ 200 մասնակիցների շարքում եղել են նաև արտերկրից ժամանած հյուրեր: Այսպես, առաջին իսկ փառատոնին նրանք ստացաել են Թբիլիսիի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության աջակցությունը:

«Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը, հատկապես հարևան երկրների կողմից՝ Թուրքիայից, Ադրբեջանից: Անցած տարի մասնակիցների քանակը հասել է 310-ի և մասնակից երեխաներից զատ ժամանել են նաև ծնողները: Այս կերպ` կարծում եմ աջակցում ենք Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը: Ցավոք ստրի Հայաստանի մասնագիտացված պարի դրոցը նախընտրում է մասնակցել միեւնույն ժամանակահատվածում Ռուսաստանում տեղի ունեցող փառատոնին:                                Ջեյրան-23Ուզում եմ նշել, սակայն, որ ինձ համար մեծ հայտնագործություն էր Սվետլանա Երիցյանը, նա հրաշալի է աշխատում և օրինակելի է բոլորի համար: Սվետլանա Երիցյանը իր մասնակցության երկու տարիներին էլ շահել է մրցանակներ՝ լավագույն ուսուցչի կոչում և պարգևատրվել է հատուկ մրցանակով: Վստահորեն կարող եմ ասել, որ նա իսկապես արժանի էր իր ստացած պարգևներին»:

159Բացի Թբիլիսում գործող հայկական պարախմբից, փառատոնին մասնակցում է նաեւ եզդիական խումբ` Թենգո Խուդոյանի գլխավորումբ: Վերջինը` ըստ Դիղմելաշվիլիի, անցած տարի ապշեցուցիչ առաջենթաց է արձանագրել և նույնպես պարգևատրվել:

Կազմակերպչի համաձայն, ի սկզբանե փառատոնը մանկական և պատանեկան էր, սակայն` քանի որ փոքրիկներին դժվար է առանց ծնողների որևէ տեղ ճամփորդելը, այս տարի ընդլայնել են և փառատոնը մասնակիցների կհյուրընկալի բոլոր տարիքային խմբերից, իհարկե տարբեր ժանրերում:

«Ներառել ենք նաև վրացական ազգային պարերը, քանի որ ատրասահմանից ժամանած հյուրերը հաճույքով են հետևում դրանց»,- ասում Նինո Դիղմելաշվիլին:

Փառատոնի շրջանակներում անց են կացվում նաև վարպետության դասընթացներ: Այսպես 2016 թվականին Լիկա Չիխելիձեն վրացական «Ռաճուլի» պարի վարպետության դասընթաց է իրականացրել, Մոսկվայից ժամանած Իլոնա Ֆոմենկոն ժամանակակից պարերի, իսկ Բրիտանիայից Աարոն Չարլզը հիփ-հոփ ժանրի վարպետության դասընթացներ են ացնկացրել:

Ի տարբերություն նախորդ տարիների, 2017-ին փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները, սակայն մրցույթին կլինեն բացառապես պրոֆեսյոնալ պարողները` կլասիկ բալետ, նեոկլասիկ բալետ, մոդեռն և ջազ ոճերում:

Թողնել պատասխան