Վարորդական իրավունք ստանալու քննության գրանցումն առցանց կլինի

Մայիսի 20-ից Վրաստանում վարորդական իրավունքի տեսական քննության գրանցումն անցնելը հնարավոր կլինի ներքին գործերի նախարարության կայքում, կամ արագ վճարման ապարատի միջոցով: Հայտնում են ՆԳՆ-ից:

Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն կունենան առանց տանից դուրս գալու գրանցվել իրենց ցանկացած ձևով և նշանակել քննությունն իրենց ցանկացած ժամին, վայրում և օրը:

Առցանց գրանցման համար հարկավոր է այցելել sa.gov.ge կայքը:

Բացի առցանց գրանցումից հնարավոր է գրանցվել նաև ծառայության ցանկացած կենտրոնում: