«Թբիլիսիի երկնքի տակ» խորագրով համերգներ կանցկացվեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիում կընտրվեն կոնկրետ վայրեր, որտեղ ամեն շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենան վրաց էստրադայի աստղերի համերգները։ 

Նշենք, որ խոսքը վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետարանի «Թբիլիսիի երկնքի տակ» նախագծին, որը կասեցվել էր համավարակի պատճառով և կվերսկսվի Սուրբ Զատիկից հետո։ 

«Այդ միջոցառումները կարող են անցկացվել Թբիլիսիի տարբեր թաղամասերում և տարբեր տարածքներում՝ հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու և մասշտաբային լինելու համար։ 

Քաղաքացիները, իհարկե, բաց են թողնում նման միջոցառումները, քանի որ վերջին երկու տարում բազմաթիվ սահմանափակումներ են եղել։ Ուստի այս նախագծի իրականացումն այսօր շատ կարևոր է»,- ասել է քաղաքապետը։ 

Կալաձեն նախագիծն իրականացնելու հանձնարարական է տվել Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայային, առաջիկայում կհայտնեն համերգների անցկացման վայրի ու ժամի մասին։