Վրաստանում արտահանման աճ է նկատվել․ արտահանման ծավալներն աճել են նաև դեպի Հայաստան

Վրաստանում վերջին ամիսներին, հատկապես մարտին, արտահանման ցուցանիշը բարձրացել է, այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տնտեսական վերլուծության և բարեփոխումների վարչության պետ Վախթանգ Ցինցաձեն։

Ցինցաձեն ներկայացրել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած վիճակագրական տվյալները արտահանման մասին՝ նշելով, որ մարտին վրացական ապրանքների արտահանումն աճել է դեպի Չինաստան, ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան, Իտալիա, Ադրբեջան, Լեհաստան և այլն։

Ցինցաձեն հայտնել է, որ մարտին տեղական արտահանումն աճել է մոտ 39 տոկոսով և կազմել 329,6 մլն. դոլար։