Թբիլիսիի մետրոյի կայարանները մաքրվում և նորոգվում են

Թբիլիսիի մետրոյի կայարաններում նոր տեխնոլոգիայով ընդհանուր մաքրում է սկսվել:

Կայարանների պատերը հատուկ հեղուկի օգնությամբ մշակվում են․ այն հեռացնում է փոշին և կեղտը՝ չվնասելով մարմարե շերտը: Մաքրումը կատարվում է մետրոյի աշխատանքի ավարտից հետո: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը գնել է «Գոլորշու գեներատոր»  կոչվող սարքը, որի օգնությամբ վերջնական մաքրվում են հեղուկով մշակված մարմարե հարթությունները:

Այս տարվա ընթացքում ծրագրվում է մետրոպոլիտենի մի քանի կայարաններ մաքրել: Ներկայումս կապիտալ վերանորոգվում են նաև «Ախմեթելի» և «Վարկեթիլի» կայարանները, ամրացման աշխատանքներ են տարվում «Հավլաբար» կայարանում:

Լուսանկարը՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան