ԱՄՆ-ի դաշնային դատավորը կասեցրել է Թրամփի որոշումը

Ամերիկյան Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերրիկ Ուոթսոնը կասեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն խստացման հրամանագիրը, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ Ուոթսոնն իր որոշումը հրապարակել է նախօրեին՝ լսելով Թրամփի հրամանագրի հետ կապված Հավայիի իշխանությունների փաստարկները, ըստ որոնց՝ այդ հրամանագիրը մարդկանց միջև քաղաքացիության առումով խտրական իրավիճակ է ստեղծում:

Օրինակ՝ այն արգելում է Հավայիի բնակիչներին այցելել որոշ մահմեդական երկրներ, որոնց վրա ազդում է այս օրենքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավայի նահանգն օրենքի դեմ դատական հայց է ներկայացրել:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո միգրացիոն խստացման մասին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է 7` մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Թողնել պատասխան