MAN ավտոբուսները Թբիլիսիում են

3Այսօրվանից Թբիլիսիիում կտեղաշարժվեն 10 նոր ավտոբուսներ: Դրանք  Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի մասնակցությամբ ներկայցվել են Վարդերի հրապարակում:5

Լեհական MAN Truck & Bus AG կազմակերպության արտադրած ավտոբուսները համապատասխանում են եվրոպական  չափանիշերին, աշխատում են բնական գազով, հարմարված են նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար:

Քաղաքային իշխանությունները  ծրագրում են  միչեւ փետրվար մայրաքաղաք ներմուծել ևս 143 ավտոբուս: Ծրագիրն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)  Թբիլիսիի քաղաքապետարանին է տրամադրել 20 մլն դոլարի չափ վարկ:

4 «Ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով, շրջակա միջավայրի համար առավել դրական ազդեցությամբ աշխատող 10 ավտոբուսներն արդեն Թբիլիսիում են՝  ի նշան բարեկամության: Առաջիկա  երեք ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք Թբիլիսի բերել եվս 143 այսպիսի ավտոբուսներ»,-Ալիքի հետ զրույցում տեղեկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան:

Քաղաքապետ Դավիթ Նարմանիայի խոսքով, ավտոբուսների  վարորդները  նախապես վերապատրաստվել են:

2«Մոտ օրերին քաղաքում նոր ավտոբուսները կկսկսեն երթևեկը:  Վարորդներն արդեն պատրաստ են, բայց առաջիկա օրերին եվս լրացուցիչ տեղեկություններ կստանան, որպեսզի կարողանան ժամանակակից այս ավտոբուսները անվտանգ վարել: Այնուհետև կսպասենք  հերթական ավտոբուսներին»:

Հարկ է նշել, որ ավտոբուսներից մեկի վարորդը կին է լինելու:

Թողնել պատասխան