«Վրացական ընդդիմութունը Քվեմո Քարթլիում հարգանք այլևս չունի». Բաբաև

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը օգտագործում է երկրում ապրող էթնիկ խմբերին՝  նպատակ ունենալով խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»  կազմակերպության ղեկավար Ալի Բաբաևը:

Վերջինս «Միացյալ ազգային շարժմանը» մեղադրում է բռնություններ իրականացնելու մեջ: Ըստ Բաբաևի, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի  համախոհները ֆիզիկական ուժ են կիրառում այլ կուսակցության կողմնակիցների նկատմամբ:

Նա հիշեցրել է նաև 2012թ. խորհրդարանական  ընտրությունները՝ ասելով. «Ես պարբերաբար հանդիպում եմ մարդկանց, ովքեր մինչ 2012թ. վախենում  էին իրենց մտքերն արտահայտել: Բարեբախտաբար, այդ երևույթն այսօր չկա. մարդիկ ազատորեն  կարողանում  են ասել իրենց կարծիքը»:

«Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի ղեկավարը նկատել է նաև, որ դեռ շատ անելիքներ կան, սակայն «կարևորը ազատություն ունենանալն է, որն ստացել ենք»:

«Միացյալ ազգային շարժում»-ը Քվեմո Քարթլիում (հիմնականում անդրեբաջանցիներով բնակեցված շրջան)  հարգանք այլևս չունի. 2012թ. փոխել է մարդկանց վերաբերմունքը»,- հայտարարել է Բաբաևը:

Թողնել պատասխան