Անչափահաս աղջկան փախցնելու մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Խուլոյի շրջանային ոստիկանության բաժնի աշխատակիցներն ազատության անօրինական սահմանափակման մեղադրանքով ձերբակալել են 2000 թվականին ծնված երեք անձի՝ Մ.Ց․, Տ.Ջ․,և Ն.Ի․-ին:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մ.Ց.-ն երկու հանցակիցների`Տ.Ջ․ և Ն.Ի․-ի հետ միասին, Խուլոյի մունիցիպալիտետում ամուսնության նպատակով առևանգել են 2003 թվականին ծնված անչափահասին և ավտոմեքենայով Բաթումի-Ախալցիխե ճանապարհով տարել Ծալկայի ուղղությամբ», — ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահները բոլոր երեք մեղադրյալներին ձերբակալել են դատարանի որոշման հիման վրա: Հանցանքը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում: