Կիևն ու Թբիլիսին բաց են թողել եվրատլանտյան դաշինքին միանալու շանսը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիքով, 2008 թվականին Ուկրաինայի և Վրաստանի համար իսկապես հնարավոր էր անդամակցել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, սակայն այդ հնարավորությունը բաց է թողնվել:

Radiotavisupleba լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Օրբանն ասել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ European Voices մեդիա նախագծի շրջանակներում զրույցի ժամանակ:

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին, և որ ավելի լավ է մնալ «բուֆերային գոտի» Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև՝ ապահովելով անվտանգության որոշակի երաշխիքներ։

Հունգարիայի վարչապետը չի համաձայնել նաև փաստարկներին, որ Ուկրաինայի անդամակցումը կպաշտպանի Եվրոպան, քանի որ ԵՄ գրեթե բոլոր անդամները նույնպես ՆԱՏՕ-ի անդամներ են, և այդ դաշինքն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը երբեք Ուկրաինային չի ընկալի որպես բանակցություններում լուրջ գործընկեր՝ «միայն ԱՄՆ-ին, գուցե նաև ԵՄ-ին»։

Ընդգծենք՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսում են ԵՄ անդամակցության բանակցությունները: