Այսօր 21:00-ից 05:00-ի համար սահմանված տեղաշարժի արգելքը չի գործի

Այսօր՝ հունվարի 6-ին, վրաց ուղղափառ եկեղեցու սբ ծնունդի տոնին հավատացյալների մասնակցելու նպատակով,  Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ երկամսյա սահմանափակումների շարքում որպես երկրորդ բացառություն այսպես կոչված «պարետային ժամը» չի գործի: Այսինքն, 21:00-ից 05:00 տևած ժամանակահատվածում այսօր հնարավոր կլինի տեղաշարժվել:

Առաջին անգամ որպես բացառություն, այս արգելքը չի գործել Նոր տարվա գիշերը: