Իզորիան ադրբեջանցի զինծառայողներին շնորհավորել է Նովրուզի առթիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ազգությամբ ադրբեջանցի զինծառայողներին շնորհավորել է Նովրուզ տոնի կապակցությամբ: Հաղորդում է Վրաստանի ՊՆ-ը։

Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի հետ այցելել է Մառնեուլիի ավիացիոն բազա:

«Իզորիան ազգությամբ ադրբեջանցի զինծառայողների ծնողներին շնորհակալություն է հայտնել հայրենիքի արժանի զավակներ դաստիարակելու համար՝ հավելելով, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի պարտադիր զինծառայության ավարտից հետո, ցանկության դեպքում նրանք կարողանան շարունակել ծառայությունը ՊՆ-ում», — ասել է Իզորիան:

Ազգության ադրբեջանցի զինծառայողները տոնի կապակցությամբ մարտի 21-22-ին կազատվեն ծառայությունից։